Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 35 շենքի մոտ, hոկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ժուկ Ա 06» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: