Արարատի ՈԿՖ բանավանի հատվածում, հոկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: