Ջուջեւան-Բաղանիս ճանապարհի 1-ին կմ-ին, հոկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ին, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: