Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 08:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի դիմաց բախվել են Ավան վարչական շրջանի բնակիչ 59-ամյա Գագիկ Մաճկալյանի վարած «Հյունդայի» մակնիշի 21 ՏՕ 163 համարանիշի եւ Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ 67-ամյա Վոլոդյա Խաչատրյանի վարած «Մազդա» մակնիշի 34 VՏ 874 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Մազդայի» ուղեւոր, Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 37-ամյա Տիգրան Մնացականյանը մարմնական վնասվածքներով դիմել է «ԱրթՄեդ» բժշկական կենտրոն:
Մնացականյանն աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես դերասան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




























