Ոստիկանության Մասիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սիս գյուղի հին գերեզմանատան սկզբնամասում զենք-զինամթերք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ, հակահետեւակային արկ, նռնակի պայթուցիչ, «ՏՏ» տիպի ատրճանակի փամփշտակալ` լիցքավորված 2 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 91 եւ 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: