Ոստիկանության Գորիսի բաժնում, հոկտեմբերի 4-ին, ժամը 11.30-ին, 49-ամյա Կամո Վ.-ն հաղորդում էր տվել, որ քեռու որդին` 57-ամյա Մասիս Գ.-ն, իր առանձնատան խոհանոցի ապակին կոտրելով՝ մտել է 2-րդ հարկ եւ ննջասենյակում գտնվող սնդուկը կոտրելով` գողացել 200 դոլար, 25.000 ռուբլի եւ սնդուկի վրա դրված, սպիտակեղենով լի ճամպրուկը, իսկ առավոտյան, ժամը 08.30-ի սահմաններում, ճամպրուկը հետ է վերադարձրել եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ Մասիս Գ.-ն հայտնաբերվել է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում եւ բերման ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:




























