Հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը ժամը 04.00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ նկատել են իրար հետ վիճաբանող երեք երիտասարդների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռքերով միմյանց հարվածներ հասցնելու ընթացքում նրանցից մեկի մոտից գետնին է ընկել կռփազենք:
18-ամյա Վահագն Ս.-ն (կռփազենքը եղել է նրա մոտ), 27-ամյա Գառնիկ Ս.-ն եւ 21-ամյա Դավիթ Փ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն:
Նրանք հրաժարվել են հաղորդում տալուց եւ դատաբժշկական փորձաքննությունից:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























