ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար է նշանակվել Միքայել Ահարոնյանը:

Այս մասին NEWS.am տեղեկանում է ՀՔԾ մամուլի  ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ պաշտոնից օրերս իր դիմումի համաձայն ազատվել է Լուսինե Մարգարյանը: