Հոկտեմբերի 10-ին Երեւանի Ազատության հրապարակում  կայանալիք քաղաքական եռյակի ցույցին  կմասնակցեն ԲՀԿ-ի. ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդները: Այդ մասին խորհրդարանական եռյակի նիստի ավարտից հետո լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

 «Առաջնորդները կլինեն Ազատության հրապարակում, մենք դեռ քննարկում ենք՝ ո՞ր պահին նրանք կմիանան: Դա մեկ ցույց չի լինի, հնարավոր է, առաջնորդները ցույցին կմիանան հաջորդ օրը», - հայտարարեց Մարգարյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ տվյալ պահին պարզ չէ, հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ժողովուրդը կմնա՞, թե՞ ոչ:

Մարգարյանը նաեւ նշեց, որ քաղաքական ուժերը որոշումն ընդունել են փոխհամաձայնության ճանապարհով: