Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 20.15-ին, Կրասնոդար-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 28-ամյա Գարիկ Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: