«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, հոկտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի 70 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 43-մյա Համլետ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբերի 8-ին, ժամը 03.15-ի սահմաններում, Երեւան-Ստամբուլ չվերթով մեկնելիս` «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների մեկնման սրահի խանութից գողացել է տղամարդու կաշվե պայուսակ:

Համլետ Ա.-ն խոստովանել է կատարածը:

Խանութին պատճառվել է 126.400 դրամի նյութական վնաս:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: