Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց, հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























