Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 29 հասցեի մոտ, հոկտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, իրար են բախվել «Հունդայի» եւ «Մազդա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մազդա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: