Երեւան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Մեծամոր քաղաքի հատվածում, հոկտեմբերի 6-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























