Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:

Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն  անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների եւ ՌԴ  70 տարածաշրջանների ներկայացուցիչներ:

Նախարար Սերգո Կարապետյանն այցելելու  է նաեւ ցուցահանդեսի հայկական տաղավար, որտեղ ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ: 

Այցի ընթացքում նախարարը կմասնակցի նաեւ  «ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ եւ հեռանկարներ» թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին:

Նախատեսված է նաեւ առանձին հանդիպում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ն. Ֆյոդորովի հետ: