Ուկրաինայի խորհրդարանը կողմ է քվեարկել Յանուկովիչին հեռակա դատապարտելու եւ նրա գույքը բռնագրավելու մասին որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ որոշման օգտին քվեարկել է գրանցված 259 ժողովրդական պատգամավորներից 253-ը:

Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը պատգամավորներին տեղեկացրել է, որ բոլոր նրանց ազգանունները, ովքեր չեն քվեարկել օրինագծի օգտին, հրապարակվելու են խորհրդարանական թերթում:

Օրինագծի քննարկման ընթացքում Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն նշել էր, որ այս օրենքը հնարավորություն կընձեռի «ավարտին հասցնել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ տասնյակ քրեական գործեր, որոնց շրջանակում արդեն կալանքի տակ են տասնյակ միլիարդավոր գրիվնայի ակտիվներ, բայց դրանք չեն կարող բյուջե մուտքագրվել, քանի որ դրա համար դատարանի որոշում է անհրաժեշտ»: