Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 48/22 շենքի մոտակայքում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 33 TL 328 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: