Խորհրդարանական եռյակի հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքական երեք ուժերի հետագա գործողությունների մանրամասները՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի շրջանակում:
Այս մասին խորհրդարանական եռյակի նիստի ավարտին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Ըստ Մարգարյանի՝ քննարկվել են նաեւ Գյումրիում խորհրդարանական եռյակի վաղվա հանրահավաքի հետ կապված կազմակերպչական հարցեր, ինչպես նաեւ քննարկել են խորհրդարանական եռյակի վերաբերմունքը 12 կետերի վերաբերյալ, որոնք ներկայացվել են կառավարությանը: «Մենք քննարկել ենք փաստաթուղթը, որը հրապարակվելու է հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ: Հանրահավաքի քաղաքական մասը եւս մեկ անգամ կքննարկենք հոկտեմբերի 9-ին՝ խորհրդարանական եռյակի հերթական նիստի ժամանակ»:




























