Երեք քաղաքական ուժերի լիդերները կլինեն Ազատության հրապարակում, բայց հայտնի չէ, թե երբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ շատ հարգարժան լրագրող գործընկերները  իրենց հայեցողությամբ են մեկնաբանել Ստեփան Մարգարյանի հայտարարությունը, ով հստակ ասել է՝ լիդերները կլինեն Ազատության հրապարակում: «Իսկ Ազատության հրապարակում մեկ հանրահավաք չէ, որ լինելու է, որ հանրահավաքին կմասնակցեն երեք քաղաքական ուժերի լիդերները, այս պահին դեռեւս քննարկվում է: Կարծում եմ՝ Ստեփան Մարգարյանը ասել է հստակ ու կոնկրետ»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ Ստեփան Մարգարյանը հայտարարել էր, թե առաջնորդները կլինեն Ազատության հրապարակում, իրենք դեռ քննարկում ենք՝ ո՞ր պահին նրանք կմիանան: «Դա մեկ ցույց չի լինի, հնարավոր է, առաջնորդները ցույցին կմիանան հաջորդ օրը», - հայտարարել էր Մարգարյանը: