NEWS.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկ է արվել:

Ընդ որում, մեր տեղեկություններով, նա գտնվում է արձակուրդում, անգամ Հայաստանում չէ այս պահին:

Արսեն Գալստյանի պաշտոնանկությանը նախորդել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ Ճանապարհային ոստիկանության գծով խորհրդակցությունը, որտեղ քննադատություններ են հնչել ՃՈ աշխատանքից, Վ. Գասպարյանը խիստ է խոսել այդ ոլորտի թերությունների մասին:

Նշենք, որ այդ պաշտոնում արդեն նշնակվել է Արտակ Հարությունյանը, ոը մինչ այդ զբաղեցրել է Վլադիմիր Գասպարյանի խորհդականի պաշտոնը: