Թուրքիայի հետ սահմանակից քրդաբնակ Կոբանի (Այն ալ արաբ) քաղաքի դեմ իսլամիստների հուժկու հարձակումները ստիպել են քրդական ուժերին դանդաղ նահանջել քաղաքի դեպի քաղաքի կենտրոն։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները արդեն Կոբանիի արեւելքում 3 շրջան են գրավել եւ շենքերից մեկի վրա ամրացրել իրենց դրոշը, իսկ հարավ-արեւմուտքում կարողացել են 50 մետր առաջանալ դեպի Կոբանիի կենտրոն։

Նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի եւ կոալիցիայի երկրները մի քանի ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի թիրախներին, սակայն վերջիններս շարունակում են քրդերի դեմ հարձակումները եւ վերջին հարձակման ընթացքում 2 հազար զինյալ են նետել ճակատ։