Amnesty International-ը հոկտեմբերի  7-ին՝ Աննա Պոլիտկովսկայայի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի ակցիա է անցկացրել, հայտնում է «Նովայա գազետան», որի թղթակիցն էր Պոլիտկովսկայան:

Ռուսաստանցի եւ օտարերկրացի լրագրողները, նշում է թերթը,  ծաղկեփունջ-օրիգամիներ են բերում թերթերի էջերով փաթեթավորած, իրավապաշտպանները՝ իրենց կայքերի գլխավոր էջերի տպված էջերից:

Աղբյուրը նշում է, որ ակցիան ռուսական իշխանություններին կոչ է անում վերականգնել արդարությունը Աննա Պոլիտկովսկայայի գործում:

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանը 2014թ. հունիսին Աննա Պոլիւտկովսկայայի սպանության կազմակերպիչ Լոմ-Ալի Գայտուկայեւին եւ մարդասպան Ռուստամ Մահմուդովին դատապարտել է  ցմահ ազատազրկման: 

«Նովայա գազետայի» լրագրող Աննա Պոլիտկովսկայային սպանել էին իր տան վերելակում՝  2006 թ. հոկտեմբերին: