Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի առաջնորդ Մեսուդ Բարզանին հոկտեմբերի 6-ի երեկոյան պահանջով դիմել է Թուրքիային։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մեսուդ Բարզանին պահանջել է, որ Թուրքիան թույլտվություն տա Քուրդիստանի զինված միավորին՝ փեշմերգային Թուրքիայի տարածքով անցնի դեպի Կոբանի՝ իսլամիստների դեմ պայքարին միանալու համար։
Նշենք, որ «Իսլամական պետության» զինյալները արդեն գրավել են Կոբանիի արեւելյան 3 շրջան եւ շարժվում են դեպի քաղաքի կենտրոն։ Իսլամիստների դեմ պայքարող քրդերը աշխարհին կոչ են արել օգնել իրենց եւ թույլ չտալ, որ իսլամիստները Կոբանին գրավեն եւ կոտորած սկսեն։
Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատված օրինագծով Թուրքիան կարող է թույլտվություն տալ օտարերկրյա զինված ուժերին իր տարածքն օգտագործել Սիրիայի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար։




























