Ֆինլանդիայի Հետաքննությունների ազգային բյուրոն երկրի պատմության մեջ առաջին անգամ ահաբեկչության մասին գործ է քննում: Այս մասին գրում է «Yle»-ն:

Նշվում է, որ Հելսինկիում երեք տղամարդ է ձերբակալվել, որոնց մեղադրում են ահաբեկչական բնույթի հանցագործություն կատարելու մեջ: Ըստ Gazeta.ru-ի, նշվում է նաեւ, որ ոստիկանությունը մի շարք խուզարկություններ է անցկացրել:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հաղորդում, արդյո՞ք մեղադրյալները որեւէ կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: