Սիրիայի Քոբանի քաղաքի դեմ իսլամիստների հարձակումների դեմ բողոքի գործողության դուրս եկած ցուցարարների դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են օգտագործել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Սուլթանգազի, Բաղջըլար եւ Քադըքյոյ թաղամասերում Սիրիայի քրդաբնակ Քոբանիի դեմ իսլամիստների հարձակումների դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով փողոցները մարտի դաշտերի են վերածվել։
Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ կրակել պլաստմասե փամփուշտներով։
Ցուցարարներ այրել են միկրոավտոբուս եւ 3 մարդատար մեքենա։
Քոբանիի համար դուրս եկած քրդերի դեմ դուրս են եկել թուրք ազգայնականների խմբեր, որոնք մահակներով եւ դանակներով հարձակվել են քուրդ ցուցարարների վրա։ Ոստիկանությունը միջամտել է երկու խմբերի միջեւ բախմանը, որից հետո ցուցարարները ցրվել են տարբեր փողոցներ։
Ոստիկանները նշում են, որ Ստամբուլում իրավիճակը լարված է եւ կողմերին հանգստության կոչ արել։
Թուրքիայի Վարթո քաղաքում եւս բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկանության հետ բախումների ժամանակ կրակոցից սպանվել է Հաքան Բուքսուրը։




























