Մոսկվայում դպրոցականն ինքնասպան է եղել ավել քաշի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը:
Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Պրոֆսայուզնի փողոցում: Դեպքի վայր հասած բժիշկները գրանցել են դպրոցականի մահը: Պարզվել է, որ խոսքը մոսկովյան դպրոցներից մեկի 8-րդ դասարանի 13-ամյա աշակերտուհու մասին է:
Դիակի հետազոտության ժամանակ երկտող է հայտնաբերվել: Իր արարքն աղջիկը պայմանավորել է անհաջողությամբ, որը կապված է եղել ավել քաշից ազատվելու փորձի հետ. նա երկար ժամանակ փորձել է նիհարել, նույնիսկ կարողացել է, սակայն շուտով կրկին գիրացել է, որից հետո որոշել է կյանքի հետ հաշիվները մաքրել:




























