Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 7-ին, ժամը 20.02-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում վթար է եղել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի 15 SS 255 (վարորդ` 1976 թ. ծնված Ա. Մ.) եւ «ԳԱԶ-52» մակնիշի 19 FL 947 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Գ.):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա., Կ. (ծնված 1968 թ.) եւ Ս. (ծնված 1952 թ.) Մ.-ները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, դադարեցրել գազի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:

Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Կ. եւ Ս.Մ.-ների առողջական վիճակը` ծանր: