Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում դպրոցականները կոտրել են տեղի գերեզմանատան շիրմաքարերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՆԳՆ տարածքային վարչության մամուլի ծառայությանը:

«Շիրմաքարերը վնասելու մասին ոստիկանությանը հաղորդել են գյուղի բնակիչները: Միջադեպի վայր օպերատիվ-հետաքննական խումբ է ուղարկվել: Իրավապահները պարզել են, որ գյուղական գերեզմանատան շիրիմներից 20 շիրմաքար է հանվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ստուգումների արդյունքում վանդալների անձը պարզվել է: Աղբյուրի համաձայն՝ նրանք 9 եւ 10 տարեկան երեք տղաներ են: Վերջինները հայտարարել են, որ այդ արել են «խուլիգանական դրդապատճառներով»: