Հայաստանի  ռուսական ռազմաբազայում ռուս զինագործ Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանն են տեղադրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Միխայիլ Կալաշնիկովի հուշարձանը ռուսական ռազմաբազայի տարածքում կբացվի ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին:

Հուշարձանի տեղադրումը նախաձեռնել է ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին՝ ռուսական «Սլավյանկա» շինընկերության եւ պետերբուրգցի մեկենաս Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ:

Շուրջ երեք մետրանոց քարե հուշարձանը, որտեղ Կալաշնիկովը ողջ հասակով է, պատրաստվել է Երեւանում:

Կալաշնիկովի ինքնաձիգը իրավամբ, XX դարի լավագույն զենքերից է եւ կա հարյուրից ավելի երկրների զինանոցում: