Ուկրաինան Նորվեգիայից մատակարարվող գազի հազար խմ-ի դիմաց 340 դոլար կվճարի, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հստակեցնելով, որ Եվրոպայից ռեւերսային գազամատակարարումների գրեթե կեսը Նորվեգիայից է իրականացվում:

Ըստ աղբյուրի՝ նորվեգական պայմանագրի շրջանակում գազամատակարարումները կազմում են օրական 11 մլն խմ:

Գազի գինը, նշում է գործակալությունը, հավանաբար կավելանա՝ ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված եվրոպական առեւտրային հարթակներում ազատ գազի պահանջարկի մեծացմանը զուգահեռ:

Հիշեցնենք, «Նավթոգազ Ուկրաինի»-ն հոկտեմբերի 3-ին Նորվեգիայից գազի մատակարարման պայմանագիր է ստորագրել: