Հոկտեմբերի 7-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Կարեն Գ.-ն եւ հայտնել, որ Երեւանի Ն. Զարյան փողոցում վայր է ընկել եւ վնասել ձեռքը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Ն. Զարյան եւ Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կարեն Գ.-ին:
Կատարվում է քննություն:




























