Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի աժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1964 թ. ծնված Սուրիկ Խ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սուրիկ Խ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդամիջյան ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել հողաթմբին, ինչը հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով հաջորդ օրը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























