Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Արմեն Ս.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի 5 եւ 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: