Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 09.30-ին, Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Հրաչյա Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:




























