Այն, ինչ տեղի ունեցավե Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում, վատ էր, սակայն հարկավոր է նաեւ հասկանալ, թե ինչի արդյունքում դա տեղի ունեցավ, քանի որ աշխատանքը եվրոպական կառույցներում ունի իր առանձնահատուկ ոճը: Այդ մասին հոկտեմբերի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետական պատգամավոր, պետա-իրավական հարցերով խորհրդրանական մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ի՝ «Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղում եւ բռնագրավված այլ տարածքներում» անվամբ զեկույցի նախապատրաստման մասին որոշմանը:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը գործունեությանը, պատգամավորը նշել է, որ նա անմիջապես մեկնել է Վրաստան՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնական այցի շրջանակներում, քանի որ Հայաստան-Վրաստան բարեկամության խորհրդարանական  հանձնաժողովի ղեկավարն է: «Ավելի ճիշտ կլինի, որ նա վերադառնալուն  պես մամուլի ասուլիս հրավիչի կամ ինչ-որ կերպ հանդս գա մամուլի առաջ, ներկայացնի, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Նման հանգամանքներում կարծես թե միակողմանի պատկերացում է ձեւավորվում, ուստի զերծ կմնամ որեւէ տեսակետ արտահայտաելուց»,- ասել է Հովհաննես Սահակյանը: