Խանտի Մանսիյսկում ութերորդ դասարանցին, ենթադրվում է, կախվել է կոտրված հեռախոսի պատճառով, գրում է LifeNews-ը:

Դեռահասին մեծացնում էր միայնակ մայրը: Վերջին ժամանակներս ընտանիքը փողի կարիք ուներ, այդ պատճառով մայրը չէր կարող որդուն նոր հեռախոս գնել:

«Նրա սենսորային հեռախոսը կոտրվել էր, եւ Անտոնը ինձ խնդրեց նորը գնել:  Բայց գումար չկար: Որդիս դա հասկանում էր: Սակայն այս պահն է իմ մեջ կասկած ծնում: Մի՞թե սա է նրան դրդել ինքնասպանության»,- հիշում է մայրը:

Ըստ նրա՝ 14-ամյա Անտոնը դպրոցում խնդիրներ չուներ: Նա լավ էր սովորում, ուսուցիչները նրան լավ էին վերաբերվում եւ նրա մասին դրական արտահայտվում: Ընկերներն իրենց հերթին ասում են, որ Անտոնը  կոնֆլիկտային մարդ չէր: Նա լողի էր գնում, հաճախում էր մարզասրահ: Ինքնասպանության քննությամբ զբաղվում է Խանտի Մանսիյսկի քննչական կոմիտեն: