Հայաստանին առայժմ չի հաջողվի լրջորեն ավելացնել ձկան արտահանումը Ռուսաստան: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը: Նա նշեց, որ  ապրանքների տեղափոխման եւ սանիտարական վերահսկողության հեշտացումը չեն օգնի, քանի որ Հայաստանն առայժմ պարզապես բավարար ձուկ չունի:

«Իհարկե, մեր ձուկը Ռուսաստանում պահանջված է, այդ թվում՝ լճի իշխանը, բայց այդ շուկայից ուժեղ կախվածություն ունենալ պետք չէ, թեեւ այն պատրաստ է գնելու մեր արտադրանքը: Որքան ազատ էր Բելառուսն զգում ռուսական շուկայում, մեկ էլ հանկարծ ամռանը Մոսկվան պատժամիջոցներ կիրառեց այնտեղի կաթնամթերքի նկատմամբ: Բնականաբար, այստեղ քաղաքականությունը չտեսնելն անհնար է: Եվ մենք ապահովագրված չենք, որ մի օր էլ մեզ հետ դա տեղի չի ունենա»,- հայտարարել է նա:

Նշենք, Ռուսաստանը հայ ձկնաբույծների համար գրեթե  միակ «պատուհանն» է. 2014թ. 1-ին կիսամյակում հայ արտադրողներն ընդհանուր արտահանման  994 տոննայից 987 տոննան  արտահանել են Ռուսաստան: