Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը չգիտի՝ կմասնակցի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ մասնակցելու է արդյոք հանրահավաքին, նա նշեց՝ «օրը կգա, բարին՝ հետը»:

Դիտարկմանը, թե որոշում չունի, թե չի ցանկանում հայտնել, գուցե բիզնեսներ ունի եւ վախենում է գնալ իշխանափոխություն պահանջել, ապարանյան ծագումով պատգամավորը միայն կրկնում էր «օրը կգա, բարին՝ հետը»: