Sask Power ընկերությունը Կանադայում բացել է աշխարհում առաջին էլեկտրակայանը, որն ունակ է սեփական արտանետումները վերամշակել ածխաթթու գազի, գրում է «Պրոնեդրան»:
Մեկ տարում էլեկտրակայանը կարող է մինչեւ մեկ մլն տոննա ածխաթթու գազ վերամշակել, որը կպահվի հողի տակ՝ 3կմ-ից ավելի խորությունում: Գազի վերամշակման գործընթացն ինքնին շատ թանկ է (բլոկների վերազինումը 1,2 մլրդ դոլար է), սակայն արդիական է, քան երբեւէ: Ընկերության ինժեներները հույս ունեն, որ ապագայում տվյալ տեխնոլոգիան ավելի մատչելի կլինի:
Կանադան հույս ունի մինչեւ 2050թ. եւս մի քանի նման էլեկտրակայան կառուցել:




























