Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը Եվրախորհրդարանը վավերացնելու է 2014թ. դեկտեմբերին, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` մեջբերելով Բրյուսելում  գտնվող Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլիին: 

«Եվրախորհրդարանն կողմ է  մինչեւ 2014 թ. վերջը, մասնավորապես` դեկտեմբերին, տվյալ փաստաթղթի վավերացմանը», - հայտարարել է նա: Պետրիաշվիլին նշել է, որ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի, երբ այն վավերացնեն Եվրախորհրդարանը եւ ԵՄ բոլոր անդամ երկրները: