Հոկտեմբերի 7-ին, երեկոյան, Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս են եկել բեռնատար գնացքի 10 վագոններ, որոնք հումք էին տեղափոխում: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:

Գիշերը դեպքի վայրում աշխատել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Վիկտեր Ռեբեցի ղեկավարությամբ, ինչպես նաեւ կատարվում էին միջադեպի հետեւանքների վերացման աշատանքներ:

Այժմ աշխատանքները շարունակվում են: Վագոնների գծից դուրս գալու պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը, որի եզրակացությունների մասին կհաղորդվի լրացուցիչ: