Ուկրաինան «Գազպրոմի» հետ գազային կոնֆլիկտի կարգավորման առաջարկներ է ուղարկել Եվրահանձնաժողով, նաեւ՝ գազի պարտքերի մարման ժամանակացույցը, գրում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

«Մենք  հանձնել ենք Գազպրոմի հետ կապված մեր բոլոր առաջարկները… Մենք դրանք ուղարկել ենք հոկտեմբերի 6-ին», - լրագրողներին ասել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը:

Պրոդանը նաեւ ընդգծել է, որ իր նախարարությունը պարտավոր չէ առաջարկներն ուղարկել «Գազպրոմ»: «Մենք դրանք Եվրահանձնաժողով ենք ուղարկում, իսկ այնտեղ, ամենայն հավանականությամբ, դրանք կհամաձայնեցնեն ռուսական կողմի հետ»: