Սիրիական կառավարական բանակի հատուկ գործողությունների ժամանակ սպանվել են գազանային արարքներով հայտնի մի շարք ահաբեկիչներ։

Թուրքական Milliyet պարբերականը՝ վկայակոչելով սիրիական Alaan լրատվական գործակալությանը, գրել է, որ Սիրիայի բանակը հատուկ գործողություններ է իրականացրել քաղաքացիական անձանց գլուխները կտելով համացանցում հայտնի դարձած «Իսլամական պետություն» խմբավորման մի շարք ահաբեկիչների դեմ։

Սպանված ահաբեկիչների մեջ է եղել նաեւ ահաբեկչական խմբավորման Աբդուռահման բրիգադի հրամանատար Յուսուֆ Հուրիդին, ով օրեր առաջ սպանել էր քուրդ աղջկա եւ նրա գլուխը բռնած լուսանկարվել։