Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հոկտեմբերի 10-ին գործող իշխանություններին ասելու են մի բան՝ «վեր կացեք ու ռադ եղեք»: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրիում մարզային իրազեկման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Բարեւ, ազատասեր Շիրակ, նախ ուզում եմ հարց տալ Գյումրու ոստիկանապետին՝ սխալվեցի՞ր քո հաշվարկում, ասում էիր, թե ոչ ոք չի գալու այս հանրահավաքին: Հիմա տեսնո՞ւմ ես, թե ինչքան մարդ է եկել: Մի մոռացեք, սիրելի գյումրեցիներ, որ ոստիկանները մերն են, նրանք հայեր են: Այստեղ չեն ապրելու մի քանի սնկեր, ովքեր քամում են Հայաստանը: Այսպիսի սնկերի պիտի վերացնենք: Մենք հենց դա ենք ապացուցում, որ Գյումրին արժանապատիվ է, թասիբով է եւ միասին ասելու ենք՝ վեր կացեք ու ռադ եղեք, սա ձեր տեղը չէր: Սերժիկ հեռացիր, այնպես ասեք, որ լսի նա»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նշենք, որ ՀԱԿ պատգամավորի խոսքն այսօր զգացմունքային էր, նա ոչինչ չասաց եռյակի նպատակների, 12 պահանջների եւ Սահմանադրական բարեփոխումների մասին: