Հայաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչները կրիմինալ տարրեր են եւ նմանները պետք է հեռանան: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրիում եռյակի մարզային իրազեկման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Մեր միակ օրակարգը պետք է լինի իշխանափոխությունը, մենք պետք է միասին պահանջնենք, որ նրանք հեռանան: Բայց խոսքս ուզում եմ ուղղել այն քաղաքապետիկների, ովքեր իրենց աշխատողներին ասում են՝ գնաք հանրահավաքի, կհայտնվեք աղբարկղում: Աղբարկղում հայտնվելն իրենց համար սովորական է, որ որովհետեւ իրենց տերերը նրանց գցում են աղբարկղը, թքում վրաները, իսկ հետո հանում ու տանում դնում պաշտոնի: Իսկ աղբարկղից դուրս են գալիս կրիմինալներ, ռեցեդիվիստներ: Սա կրիմինալ իշխանություն է, մենք չպետք է թույլ տանք, որ նրանք նորից վերարտադրվեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավորն ընդունում է, որ դժվար լինի այս իշխանություններին հեռացնելը, սակայն եռյակն օրենքի եւ Սահմանադրության սահմաններում անելու է ամեն ինչ, որ գործող իշխանությունները չվերարտադրվի:
«Երբեւէ իշխանությունն այսքան թույլ չի եղել, որովհետեւ երբեք այսքան միասնական չեն եղել քաղաքական ուժերն ու ժողովուրդը: Միասին դեպի հաղթանակ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ հավաքվածները գոռում են «Ծառուկյան, Ծառուկյան»:
Հիշեցնենք, որ եռյակի համատեղ համապետական հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում:




























