ՀՔԱ Վանաձորի գրասենյակում, այսօր՝ հոկտեմվերի 8-ին, Լոռու մարզի հասարակական կազմակերպությունները հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ՀՀ-ում հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլյուկը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ներկայացուցիչներ Քրիստինե Մարդիրոսյանը, Ջեննիֆեր Փոինսոտ եւ Բոյանա Ուռումովան:

Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվեց եւ ներկայացվեց մարզում, ինչպես նաեւ հանրապետությունում տղամարդկանց եւ կանանց հավասարության, «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի իրականացման իրավիճակը, Հակախտրականության օրենքի ընդունման հետ կապված խնդիրները:

Անդրադարձ կատարվեց դատական իշխանության խնդիրներին, արդարադատության իրավիճակին: HCA_9017 – Copy Հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին մի շարք խնդիրներ՝ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես մահացությունների, վատ վերաբերմունքի դեպքերով քննության վիճակի, ոստիկանության բաժններում քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավական պաշտպանվածության հնարավորությունները:

Անդրադարձ կատարվեց ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության կողմից ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերով արդյունավետ քննության պրակտիկային: Եվրոպայի խորհրդի հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն նաեւ կոնկրետ հարցերի լուծման ուղղությամբ: