Մերձմոսկվայում ձերբակալվել է վրացի «օրենքով գող» «Պանչոն», որի մոտ հերոին է հայտնաբերվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերձմոսկվայի ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցները «Պանչո»-ի մոտից առգրավել են 4,5 գրամ հերոին: Նրանց տվյալներով՝ ձերբակալվածը կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդն է, որը զբաղվում է մեքենաներից արժեքավոր իրերի գողությամբ: «Պանչո» կամանունով քրեական հեղինակությունը բանտից ազատ է արձակվել 2013-ի մարտին: Նրա վերջին դատվածությունը նույնպես կապված է եղել թմրամիջոցներ պահելու հետ:





























