Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ «Ասֆալտի գործարանի» մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ եւ դիակը շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի 340 ZF 226 համարանիշի (վարորդ՝ 32-ամյա Հ. Բ.) ավտոմեքենան նախնական տվյալներով վրաերթի ենթարկել 57-ամյա Հ. Ա.-ին, ով ստացված վնասվածքներից` տեղում մահացել է. այնուհետեւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Հրշեջ-փրկարարները դիակի մնացորդները տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, գազազրկել եւ հոսանքազրկել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի վայրից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերվել է զոհված քաղաքացու «Օպել» մակնիշի 22 ՏՏ 942 համարանիշի ավտոմեքենան՝ կայանված ճանփեզրին:





























