ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին: Նախատեսված են երկկողմ հանդիպումներ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ միջազգային ֆինանսական այլ կառույցների ղեկավարների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանությունում կմասնակցի Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը: Վարչապետը կհանդիպի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

NEWS.am-ի տեղեկություններով, սակայն Հովիկ Աբրահամյանը արդեն մի քանի օր է ԱՄՆ-ում է: