«Red Bull» ընկերությունը 13 մլն դոլար կվճարի իր ըմպելիքի սպառողներին որպես փոխհատուցում հայտնաբերված կեղծարարության համար: Այդ մասին գրում է «LifeNews»-ը:
Աղբյուրը նշում է, որ էներգետիկ ըմպելիքի սպառողները հավաքական հայց են ներկայացրել, որում ընկերությանը մեղադրել են խաբեության մեջ: Հայցվորները հույս ունեն, որ այդ գումարից բացի, բոլորը, ովքեր երբեւէ օգտագործել են ըմպելիքը, արտադրողից 10 դոլարի անդորագիր կամ 15 դոլարի վաուչեր կստանան, եթե վերջին 10 տարում «Red Bull» գնելու կտրոն ներկայացնեն:
«Red Bull-ը թեւավորում է» կարգախոսն արտադրողը կիրառում է ավելի քան 20 տարի, նշում է աղբյուրը: Սա ըմպելիքի գովազդային արշավի գլխավոր դրդապատճառն է: Սակայն անսպասելի ամերիկացիները հասկացել են, որ ընկերությունն իրենց խաբում է. նրանք խմում էին «Red Bull», իսկ թեւերն այդպես էլ չէին աճում: Ուստի ակտիվիստների խումբը հայցով դիմել է դատարան:
Ակտիվիստների համաձայն՝ արագ արձագանքում, աշխատունթակության բարձրացում, որը խոստանում է ըմպելիքը, չի ավելանում: Գովազդում առկա խոստումներն անգամ հետազոտողները չեն հաստատել:
Ընկերությունում հաղորդել են, որ համաձայնել են խաղաղ կարգավորել հայցը: Ընդ որում ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ իրենց մարքեթնիգը միշտ ճշմարիտ ու հստակ է եղել:





























